Փոքրասիական Ծառագորտ / Mалоазиатская Квакша / Lemon-yellow Tree Frog

Hyla savignyi

Համառոտ Բնութագիրը / Краткая Характеристика / Summary 2

Արևեյան Ծառագորտը փոքր գորտ է՝ մարմնի երկարությունը տատանվում է 1.3-4.7 սմ միջև: Մեջքի մակերեսի գույնը փոփոխական է ու կարող է տատանվել մոխրագույնից վառ կանաչ, մուգ կանաչ, կամ դեղին՝ ինչը կախված է միջավայրի ջերմաստիճանից ու գորտի ֆիզիոլոգիկան վիճակից: Արուների ստորին ծնոտի հիմքում երևում է մուգ դեղնավուն կամ գորշավուն կնճռոտ ձայնային պարկը, որն բացակայում է էգերի մոտ: Գլխի դիմային հատվածը կարճ է ու կլորավուն: Թմբկաթաղանթը աջքից փոքր է: Որովայնի մակերեսը սպիտակավուն է ու ծածկված է մանր պտկիկներով: Մարմնի կողքերով, քթանցքից մինչև թաթերը ձգվում է մուգ մեջքի ու բաց փորիկի միջև ընկած ու հատվածների բաժանված մուգ սահմանագիծը: Ետին ազդրի մակարդակին, փորիկի սահմանագիծը աճուկային օղակ չի ձևավորվում: Վերջույթները երկար են ու բարակ: Եթե ետին վերջույթը ձգել մարմնին զուգահեռ, ապա սրունքաթաթի հոդը կգտնվի աչքի արջևի եզրի մակարդակին: Մատների եզրերին նկատելի են կպչան սկավառակներ, որոնք օգնում եմ ծառագորտին մագլցել ուղղահայաց մակերեսով: Ետին վերջույտների մատների արանքում նկատելի են լողաթաղանթներ:

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլից մայիս ամիսներին: Ձվակույտերը մանր են ու գնդաձև: Ձվերն ունեն գորշ գունավորում ու պատված են մոժոժանման թաղանթով:

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլից մայիս ամսներին: 270-315 ձու պարունակող ձվակույտերը մանր են ու գնդաձև: Ձվերն ունեն գորշ գունավորում ու պատված են 4-4.5 մմ տրամագիծ ունեցող թափանցիկ մոժոժանման թաղանթով:

Շերեփուկներն ունեն աջքի մակարդակին հասնող բարձր մեջքային լողակ, որն օժտված է պուտավոր նախշով: Ատամնային բանաձևը՝ 1:1 + 1/3: Բերանային դիսկը, ամբողջությամբ շրջապատված է պտկիկներով: Շերեփուկի աղիքները հեշտ նկատելի են մարմնին կողքից դիտելուց:

Մթնշաղին Արևելյան ծառագորտերը արձակում են բարձր ու ռիթմիկ, սղոցի ջայն հիշեցնող կրկռոց:

Հայաստանում Փոքրասիական Ծառագորտը տարածված է ավելի չոր ու շոգ Արաքս գետի ջրհավաք ավազանի նախալեռներում՝ Արագածոտնի, Արմավիրի, Երևանի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ամենուրեք հանդիպում է զանազան ջրավազանների հարևանությամբ:
Փոքրասիական Ծառագորտն ունի բավականին լայն աշխարհագրական տարածվածություն արաջավոր արևելքում: Այն հայտնի է Հայաստանից, Վրաստանից, Ադերբեյանից, Թուրքիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանցի, Իսռայելից, Սաուդյան Արաբիայից, Ըեմենից ու Եգիպտոսից:

The Middle East tree frog, Hyla savignyi, is a species of frog in the Hylidae family found in Armenia, Azerbaijan, Cyprus, Egypt, Georgia, Iran, Iraq, Israel, Jordan, Lebanon, Saudi Arabia, Syria, Turkey, and Yemen. Its natural habitats are temperate shrubland, subtropical or tropical dry shrubland, Mediterranean-type shrubby vegetation, temperate grassland, subtropical or tropical dry lowland grassland, rivers, freshwater lakes, intermittent freshwater lakes, freshwater marshes, intermittent freshwater marshes, freshwater springs, temperate desert, arable land, rural gardens, canals...

Օգտագործված Գրականությունը / Использованная Литература / References 3

Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:
Եղիազարյան Է.Մ. 2002. Երկկենցաղներ. Երևանի Պետական Մալասարանի Հրատարակչութույն, 61 էջ:
Кузьмин, С.Л. 1999. Земноводные Бывшего СССР. Товаричество научных изданий КМК, Москва, 298 с.

Հոմանիշներ / Синонимы / Synonyms 3

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. Adaptado por Tigran Tadevosyan del trabajo de (c) Wikipedia, algunos derechos reservados (CC BY-SA), http://en.wikipedia.org/wiki/Hyla_savignyi
  3. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa