Շելկովնիկովի Ծառագորտ / Квакша Шелковникова / Shelkovnikov's Tree Frog

Hyla orientalis

Համառոտ Բնութագիրը / Краткая характеристика / Summary 2

Շելկովնիկովի, կամ Արևելյան Ծառագորտը փոքր գորտ է՝ մարմնի երկարությունը տատանվում է 1.8-5.3 սմ միջև: Նորմալ պայպաններում մեջքը վառ կանաչ է: Ցուրտ եղանակին մեջքի գույնը դառնւմ է գորշ, իսկ շատ շոգ եղականին վառ դեղին: Արուների ստորին ծնոտին երևում է մուգ դեղնավուն կամ գորշավուն ձայնային պարկը, որն բացակայում է էգերի մոտ: Գլխի դիմային հատվածը կարճ է ու կլորավուն: Թմբկաթաղանթը աջքից փոքր է: Որովայնի մակերեսը սպիտակավուն է: Մարմնի կողքերով, քթանցքից մինչև թաթերը ձգվում է մուգ մեջքի ու բաց փորիկի միջև ընկած մուգ սահմանագիծը: Ետին ազդրի մակարդակին, փորիկի սահմանագիծը ձևավորում է աճուկային օղակ: Վերջույթները երկար են ու բարակ: Եթե ետին վերջույթը ձգել մարմնին զուգահեռ, ապա սրունքաթաթի հոդը կգտնվի աչքի արջևի եզրի մակարդակին: Մատների եզրերին նկատելի են կպչան սկավառակներ, որոնք օգնում եմ ծառագորտին մագլցել ուղղահայաց մակերեսով: Ետին վերջույտների մատների արանքում նկատելի են լողաթաղանթներ:

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլից մայիս ամսներին: 15-215 ձու պարունակող ձվակույտերը մանր են ու գնդաձև: Ձվերն ունեն գորշ գունավորում ու պատված են 3-5 մմ տրամագիծ ունեցող թափանցիկ մոժոժանման թաղանթով:

Շերեփուկներն ունեն աջքի մակարդակին հասնող բարձր մեջքային լողակ, որն օժտված է պուտավոր նախշով: Ատամնային բանաձևը՝ 1:1 + 1/3: Բերանային դիսկը, շրջապատված է պտկիկներով, ի բացառություն վերևի հատվածի: Շերեփուկի աղիքները հեշտ նկատելի են մարմնին կողքից դիտելուց:

Մթնշաղին Արևելյան ծառագորտերը արձակում են բարձր ու ռիթմիկ, սղոցի ջայն հիշեցնող կրկռոց:

Օգտագործված Գրականությունը / Использованная Литература / References 2

Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:
Եղիազարյան Է.Մ. 2002. Երկկենցաղներ. Երևանի Պետական Մալասարանի Հրատարակչութույն, 61 էջ:
Кузьмин, С.Л. 1999. Земноводные Бывшего СССР. Товаричество научных изданий КМК, Москва, 298 с.

Հոմանիշներ / Синонимы / Synonyms 2

Շելկովնիկովի ծառագորտ, Սովորական Ծառագորտ (դիտվում է որպես առանձին տեսակ), Արևելյան Ծառագորտ

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa