Արևմտյան Վիշապիկ / Западный Удавчик / Javelin Sand Boa

Eryx jaculus

Ընդհանուր Բնութագիրը / Общая Характеристика / Summary 3

Արևմտյան Վիշապիկը Հայաստանի տարածքում հանդիպող վիշապազգի օձերի միակ ներկայացուցիչն է, ու վիշապների ամենա հյուսիսային տեսակն է : Այս օձն աջքի է ընկնում փորող ապրելակերպին հարմարված հաստ ու կարճ մարմնով, խոշոր միջծնոտային վահահիկով, գլխի մակերեսը ծածկող համեմատաբար մանր ու բազմաթիվ վահանիկներով ու փորք աջքերով: Պոչը կարճ է ու հաստ ու ոժտված է լկորավուն ծայրով: Հետանցքի երկու կողմերուն նկատելի է ճանգանման գոյացությունների մեկ զույգ, որոնք հանիսանում են ետին վերջույթների մնացորդ: Մեջքի մակերեսը ծածկված է մանր ու հարթ թեփուկների 47-53 երկայնակի շարքերով: Որովայնի մակերեսի վահանիկները նեղ են ու ձևավորում են որովայնի մակերեսի լայնության 1/3-ը կազմող, միջնագծի երկայնքով ձգվոց մի շարք: Մեջքային մակերեսն ունի գորշավուն գունավորում, ու օժտված է փոքր ինչ անկանոն տեղադրված մուգ խալերից բաղկացած նախշով: Որովայնի մակերեսը ունի բաց սպիտակավուն ֆոնային գունավորում ու կրում է բազմաթիվ մուգ ու գազարագույն խալեր: Արևմտյան Վիշապիկը թունավոր չէ: Այն գրեթե երբեք չի կծում, սակայն կարող է ցուցադրել պաշտպանողական վարք, կատարելով կտրուկ հարձակողական շարժումներ: Արևմտյան Վիշապիկի պաշտմանման մի այլ միջոց է պոչի հիմքում գտնվող գեղձերից գարշահոտ հեղուկի արտադրությունը: Այդ հոտը զգալի է դառնում վիշապիկին ձեռք տալու ընթացքում:

Javelin Sand Boa has several adaptations to the fossorial life stile. It has short and thick body, enlarged rostral shield, relatively small shields covering the top of the head, small eyes,

Տարբերակիչ առանձնհատկությունները / Идентификация / Identification 4

Արևմտյան վիշապիկի երկարությունը հասնում է մինչև 80 սմ: Լինելով վիշապազգի օձերի ներկայացուցիչ, Արևմտյան վիշապիկն օժտված է այս ընտաքին հատուկ մի շարք ցայտուն առանձնահատկություններով, որոնք դարձնում են այս տեսակը հեշտ տարբերվող ՀՀ-ում հանդիպող բոլոր այլ օձերից: Արևմտյան վիշապիկի գլուխը հարմարված է հողի մասնիկները շարժելու ու հողի միջով շարժվելու համար: Այս օձի դունչի ծայրն օժտված է խոշոր ու պինդ միջծնոտային վահանիկով: Գլուխն ծածկող վահանիկների մեծամասնությունը մանր են. Աջքերը մանր են ու օժտված են ուղղահայաց ելիպսաձև բբով:
Մարմինը հաստ է. Մեջքի մակերեսի թեփուկները մանր են, մեծամասամբ հարթ ու փայլուն: Թեփուկների երկայնակի շարքերի քանակը մարմնի միջին հատվածում հասնում է 47-54, և այսպիսով գերազանցում է ՀՀ բոլոր այլ օձերի մարմնի միջին հատվածի թեփուկների շարքերի քանակը:
Որովայնային վահանիկները նեղ են, ու ձևավորում են որովայնային մակերեսի միջագծի երկայնքով ձգվող մեկ շարք:

Հետանցքի երկու կողմերում նկատելի են կարճ չանկանման գոյացություններ, որոնք ետևի վերջույթների ռուդիմենտներ են:
Պոչր կարճ է, հաստ, օժտված է բութ կլորավուն ծայրով, ինչը դարձնում է պոչն ու գլուխը համարյա փոքր ինչ նման:

Կենսակերպը / Образ жизни / Life stile 4

Այն օձը բնակվում է Հայաստանի չոր ու կիսաչոր, շոգ կլիմայով վայրերում: Հանդիպում է նոսր չորադիմացկուն բուսականությամբ ծածկված տարբեր տիպի կիսանապատներում, քարքարոտ ու ժայռոտ վայրերում: Վարում է հիմնականում փորող ստորգետնյա ապրելակերպ, ու մակերես է դուրս գալիս հիմնականում մթնշաղին: Հղի էգերը երբեմն կարող են դուրս գալ մակերես, մարմինը արևի տակ տաքացելու համար: Ձմռանն ու ամառվա ամենաշոգ ամիսներին, Արևմտյան վիշապիկը անցկացնում է հողի խորը շերտերում ու խոշոր ժայռաբեկորների տակ, որտեղ մշտական պահպհնվում են այս օձի համար բարենպաստ ջերմաստիճանն ու խոնավությունը: Արևմտյան վիշապիկին ավելի հեշտ է գտնել Ապրիլից - Հուլիսի սկիզբը, երբ այս օձերը գտնվում են հողի մակերեսին մոտ:
Small species of boa which is predominantly nocturnal and highly specialized to underground life. These snakes use massive rostral shied to move soil and minor rocks around and can dig extensive underground tunnels in a friable substrate. Sometimes however, Juvelin Sand Boas can be seen on the surface basking.

Սնունդը / Кормовой Рацион / Diet 4

Արևմտյան վիշապիկը գիշատիչ է: Նորածին վիշապիկները սկսում են ինքնուրույն սնվել ծնվելուց շուրջ 10-14 օր հետո: Նորածինների սնունդը կազմված է մանր մողեսներց: Աճելով վիշապիկները կարող են ավելի բազմազան սնունդ ընդունել: Հասուն վիշապիկները սնվում էն քարերի տակ, հողի մեջ թաղված, ինչպես նաև հողի մակերեսին հանդիպող մողեսներով, այլ օձերով, թռչուններով, ու մանր կաթնասուններով: Զոհին անշարժեցնում ու սպանում է մարմնի ոլորներով խեղտելու միջոցով: Մարդու համար անվնաս է: Արևմտյան Վիշապիկը բերում է օգուտ կրծողների քանակը քչացնելով:

Juvelin sand boas are predators which widely use sit and wait strategy. These snakes are known to prey on various small vertebrates including lizards, other snakes, small bird and rodents.

Բազմացումը / Размножение / Reproduction 4

Այս օձի արուները ավելի մանք են քան եգերը: Գարնան վերջում տեղի է ունենում Արևմտյան Վիշապիկի զուգավորումը: Արևմտյան վիշապիկը, ձվա-կենդանածին տեսակ է, ինչը նշանակում է որ ձվերը մնում են էգի ձվախողովակներում իկուբացիայի ողջ ընթացքում: Զուգավորումից շուրջ 4-5 ամիս հետո (Օգոստասի վերջից Սեպտեմբերի վերը) էգը ծնում է 6-12 ձագ:

As many other boas, Javelin Sand boa is ovo-viviparous. This means that development of eggs in this species is going on inside the female's ovidcuts. 4-5 month after the mating, a female gives birth to 6-12 babies.

Տարածվածությունը / Распрострнение / Geographic Range 4

Արևմտյան Վիշապիկը Հնեա-Միջերկրածովյա Տեսակ է: Այն հայտնի է Հյուսիսային Աֆրիկայից, Արաբիայից, Առաջավոր ու Փոքր Ասիայից, Անդրկովկասից ու Հունաստանից:
Հայաստանում Արևմտյան Վիշապիկը հայտնի է Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի ու Լոռվա մարզերի ցածրադիր գոտուց ու միջին բարձրունքներից:

Թշնամիները / Враги / Enemies 4

Արևմտյան վիշապիկն ունի բազմաթիվ բնական թշնամիներ ինչպիսին են խոշոր մողեսները, գիշատիչ թռչունները, կատվազգիներն ու շնազգիները: Երբեմն դառնում է մարդու կույր ու անհիմն ատելության զոհ:

Տեսակին սպառնող վտանգները / Угрозы / Threats 4

Արևմտյան վիշապիկը լայնատարած, բայց թաքնված ապրելակերպ վարող տեսակ է: Դրա առկայության պարզաբանումը ցանկացած տեղայնքում աշխատատար է ու կարող է պահանջել շատ ժամանակ: Ենթադրաբար, հողի վարումն ու քաղաքաշինությունը, ինրպես նաև միջատների դեմ պայքարի քիմիական շատ միջոցվեր կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ Արևմտյան Վիշապիկի վրա:

Հիվանդությունները / Болезни / Diseases 4

Տեղեկություն չկա

Օգտագործված Գրականությունը / Литература / References 4

Агасян, А.Л. 1996. Фауна Змей Армении и Нахичеванского Региона. Дисс. Канд. Био. Наук. Институт Зоологии, НАН РА 286 с.
Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Даревский И.С. 1957. Фауна Пресмыкаюшихся Армении и ее зоогеографический Анализ. Дисс. Канд. Биол. Наук. Зоол. Инст. АН Арм. ССР. 450 с.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:

Հոմանիշներ / Синонимы / Synonyms 4

Արևելյան Վիշապիկ, Արևելյան Փորող Վիշապիկ

Fuentes y créditos

  1. (c) Guy Haimovitch, algunos derechos reservados (CC BY-NC-ND), http://www.flickr.com/photos/76699800@N00/158081823
  2. (c) Tigran Tadevosyan, todos los derechos reservados, subido por Tigran Tadevosyan
  3. Adaptado por Tigran Tadevosyan del trabajo de (c) Wikipedia, algunos derechos reservados (CC BY-SA), http://en.wikipedia.org/wiki/Eryx_jaculus
  4. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa