Սատունինի Կնճիթաձողիկ / Ринхокаламус Сатунина / Rhynchocalamus melanocephalus satunini

Rhynchocalamus satunini

Ընդհանուր Բնութագիրը / Общая характеристика / Summary 3

Սատունինի Կնճիթաձողիկը Հայաստանի ամենափոքր ու ամենահազվագյուտ օձերից մեկն է: Աջքի է ընկնում, խոշոր միջծնոտային վահանիկով, ինչպես նաև լայն ճակատային վահանիկով օժտված փոքր ու նեղ գլխով: Գլխի ու պարանոցի վրա ակնհայտ է երեք լայնակի ձգված մուգ խալերից կազմված նախշը: Արջևի խալը տեղադրված է, նախճակատային, վերնաջքային ու ճակատային վահանիկների վրա ու աջքերի ներքևում ընկած վերին շրթային վահանիկներին. Միջին խալը գտնվում է գագաթային վահանիկների միջին հատվածում ու ունի լոբանման տեսք. Ետևի խալը վզնոցի պես տեղադրված է պարանոցի թեփուկների վրա ու զբաղեցնում է թեփուկների : Մարմինը նախշից զուրկ է, կիսաթափանցիկ, ու ունի դեղնավունից գազարագույն գույն: Փորի մակերեսը սպիտակ է: Թեփուկները հարթ են ու փայլուն ու մարմնի մեջ տեղում կազմում են 15 երկայնակի շարքեր: Տարածված է Հայաստանի չոր կիսանապատաին հատվածներում որոնք աջքի են ընկնում փխրում կավային ու քարքարոտ հողերով ու նոսր չորասեր բուսականությամբ: Սնվում է մրջունների ձվերով ու հավանաբար այլ հոդվածոտանիներով: Կնճիթաձողիկը անց են կացնում օրվա մեծ մասը հողի ճեղքերում ու քարերի տակ, ու հանդիպում են հիմնականում գարնանն ու ամռան սկբին աշնանը, երբ հողի մակերեսը մնում է խոնավ, պարբերական անձրևներից:

Черноголовый Ринхокаламус Сатунина одна из самых маленьких, изящных и редких змей Армении. Эта змейка примечательна набольшой и узкой головкой с широким, клинообразным межчелюстным щитком приспособленным для радвигания частиц почвы. Голова и шея Ринхокаламуса Сатунина украшены тремя четырьмя поясами попоречно вытянутых черных пятен. Переднее пятно находится на конце межчеслюстного щитка, второй пояс охватывает предлобные, надглазничные и лобовой щитки и опускаются на верхнечелюстные. Третий пояс представлен бобовидным пятном расположенным в средней част теменных щитков. Заднее наиболее вытянотое вдлину пятно проступает в виде ошейника с губокой выемкой в передней част, через чешуйки шеи. Туловище лишено узора. Спинная поверхность желтоватого или оранжевого цвета, а брюшная поверхность белоснежная. Чешуйки туловиша гладкие и блестящие и в середине тела образуют 15 продольных рядов. Черноголовый Ринхокаламус Сатунина обитает в засушливых предгорьях, и предпочитает местообитания с рыхлой глинистой или щебнисто-каменистой почвой и редкой сухолюбивой растительностью. Koрмовой рацион Ринхокаламуса практически не изучен. Согласно отрывочным сведениям в рацион этой змеи входят яйца муравьев. Ринхокаламус Сатунина встречается под камнями с середины весны до начала лета, а также осенью, когда поверхность почвы пропотана влагой от периодоческих дождей.

Satunin's Rhynchocalamus (Satunin's Kukri Snake) is an extremely rare snake is Armenia. It is noticeable by the large rostral and wide frontal shields covering narrow and small head. The head and the neck of this snake are ornamented by three to four transverse dark saddles. The most anterior one sometimes occupies the end of the rostral shield. The second one covers prefrontals, supraorbitals and the frontal shield and also two upper labials. The medial bean-shaped saddle is situated in the central part of parietal shields. The posterior saddle, like collar covers the scales of the neck. The rest of the body is completely pattern-less, semi-transparent and yellow to orange in color. The ventral surface is white. Smooth and shiny scales form 15 rows in the middle of the body. Satunin's Rhynchocalamus inhabits primarily dry lowlands with soft clayey and rocky soils. Very little is known about diet of this snake. There are anecdotal reports about Rhynchocalamus consuming ant eggs. The most of their time Satunin's Rhynchocalamus spends in the soil and under rocks, and primarily found under the rocks, during rainy season in the spring, early summer.

Տարբերակիչ Առանձնահատկությունները / Oпределние / Identification 3

Սատունինի Կնճիթաձողիկը ունի մինչև 36 սմ երկարության բարակ մարմին ու փոքր, նեղ ու պարանոցից թույլ տարրանջատված գլուխ: Այս օձի դնչի ծայրն օժտված է լայն միջծնոտային վահանիկով, որը հարմարված է հողի մասնիկները շարժելու ու փխրուն հողի միջով շարժմանը օժանդակելու համար: Աջքերը փոքր են, կլոր բբով ու սև եղջերաթաղանթով: Գլխի վերին մակերեսը ծածկված է խոշոր վահանիկներով: Գլուխն ու պարանոցը Կնճիթաձողիկի մամնի միակ հատվածն է որն օճժտված է սև պիգմենտով: Գլխի ֆոնը սպիտակավուն է, դեմքի որոշ վահանիկներ երբեմն զուրկ են պիգմենտից, ուկիսաթափանցիկ են: Դրանց միջով երբեմն կարող է երևալ դրանց ստորև տեղադրված խորը հյուսվածքների վայդագույն երանգը: Գլխի վրայի սև խալերը տեղադրված էն դունչի վահանիկի ծայրին, վերնաաջքային, ու ճակատային վահանիկների, գագաթային վահանիկների ու պարանոցի թեփուկների վրա. Գագաթային վահանիկներին գտնվող խալն հաճախակի ունի երիկամանման տեսք:
Մեջքի թեփուկները հարթ են, զուրկ էն սև պիգմենտից ու ունեն դեղնավունից, գազարագույն երանգ: Մարմնի միջին հատվածում թեփուկների երկայնակի շարքերի թանակը հասնում է 15-ի: Որովայնի (փորի) մակերեսի վահանիկները սպիտակ են ու կիսաթափանցիկ: Որովայնային վահանիկների քանակը հասնում է 202-232. Հետանցքային վահանիկը բաժանված է երկու մասերի: Պոչը բարակ է, մարմնից շուրջ 5 անգամ կարճ: Պոչի գունաորումը չի տարբերվում մարմնի գունաորումից: Պոչի ստորին մակերեսը ծածկված է 57-66 վահանիկներով (Агасян, 1996; Аrakelyan et al., 2011):

Նման տեսակները / Похожие Виды / Similar Species 3

Սատունինի Կնճիթաձողիկը կարող է համդիպել համատեծ Վզնոցավոր էյրենիսի (Еirenis collaris), Պարսկական Էյրենիսի (Eirenis persicus) կամ, ավելի քիչ հավանական Անշուք Էյրենիսի (Eirenis modestus), հետ: Բոլոր նշված տեսակներից Սատունիննի կնճիթաձողիկը տարբերվում է, սպիտակ փորով, ու խոշոր միջքնոտային վահանիկի առկայությամբ.
Պարսկական Էյրենիս / Персидский Эйренис / Persian Dwarf Snake / Eirenis persicus
Հանդարտ Էյրենիս / Смирный Эйренис / Ring-Headed Dwarf Snake / Eirenis modestus

Ապրելակերպը / Образ жизни / Life Stile 3

Սատունինի Կնճիթաձողիկը վարում է թաքնված, հիմնականում ստորգետնյա ու փորող ապրելակերպ: Այս օձին կարելի է հանդիպել Ապրիկի երկրորդ կեսից Հուլիսի սկիզբը, երբ Կնճիթաձողիկը ակտիվ է հողի մակերեսի մոտ: Ամռան շոգից ու ցամաքից ինչպես նաև ձմեռվա ցրտից պաշտպանվելու համար Սատունինի Կնճիթաձողիկը անց է կացնում տարվա մեծ մասը հողի խորը շերտերում ու ժայռեռի խոշոր բեկորների տակ:

Կենսավայրերը / Биотопы / Habitats 3

Ըստ առկա տվյալների Սատունինի Կնճիթաձողիկը հանդիպում է կավահողային ու քարքարոտ կիսանապատներում որոնք ծածկված են նոսր բուսականությամբ:
Согласно скудным сведениям Ринхокаламус Сатунина известен из глинистой и каменистон полупустыни с редкой травянистой и кустарниковой растительностью:
According to the sporadic data Satunin's Rhynchocalamus is knowns from semideserts with clayey and rocky soils and sparse vegetation.

Աշխարհագրական Տարածվածությունը / Географическое Распространение / Geographic Range 3

Սատունինի Կնճիթաձողիկը համարվում է Սևագլուխ Կնճիթաձողիկի ենթատեսակ: Սևագլուխ Կնճիթաձողցիկը Արևելյան-Միջերկրածովյան տեսակ է: Այն հայտնի է Եգիպտոսից, Արաբական Թերակղզուց, Առաջավոր Ասիայից ու Անդրկովկասից: Սատունինի Կնճիթաձողիկը հայտնի է Հարավային Ադերբեյանից, Հայաստանից, Հյուսիս Արևելյան Թուրքիայից, Հյուսիս Արևմտյան Իրանից ու Իրաքից: Հայաստանում Սատունինի Կնճիթաձողիկը հայտնի է Երևանի Շրջակայքից, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի ու Սյունիքի հարավային հատվածից: Այս տեսակը առաջին անգամ գտնվել է Սատունինի կողմից, Մեղրու շրջակայքում:

Satunin's Rhynchocalamus currently considered as a subspecies of the Black-Headed Rhynchocalamus (Rhynchocalamus melanоcephalus melanocephalus). The last one is Eastern-Mediterranean Species known from Egypt, Arabian Peninsula, Near East and Southern Caucasus. The Satunin's Rhynchocalamus is known from Armenia, Azerbaijan, Eastern Turkey and Western Iran and Iraq. First collected near Meghri by Satunin in

Ринхокаламус Сатунина свитается подвидом Черноголового Ринхокаламуса (Rhynchocalamus melanоcephalus melanocephalus). Последний является Восточно-Средиземноморским видом, и известен из Египта, Арависйого Полуострова, Передней Азии и из Закавказья. Ринхокаламус Сатунина известен из Азербайджана, Армении, Восточной Турции, Западного Ирана и Ирака.

Սնունդը / Рацион / Diet 3

Սնման մասին տվյալները շատ սակավ են. Ըստ Ռաֆաել Կնյազչյանի անձնականդիտարկման սնվում է մրջյունների ձվերով:
Данные по питанию очень скудны. Согласно наблюдениям Рафаэла Князчяна, питается яйцами муравьев.
The data on the diet is very limited. According to Rafael Kniazchyan's observation feeds on ant eggs.

Բազմացումը / Размножение / Reproduction 3

Տվյալները բացակայում են
Сведений нет
No data available

Թշնամիները / Враги / Enemies 3

Տվյալները բացակայում են
Сведений нет
No data available

Հիվանդույունները / Болезни / Diseases 3

Տվյալները բացակայում են
Сведений нет
No data available

Մրցակիցները / Competitors / Конкуренты 3

Տվյալները բացակայում են.
Сведений нет
No data available.

Գրականությւոն / Литература / References 3

Агасян, А.Л. 1996. Фауна Змей Армении и Нахичеванского Региона. Дисс. Канд. Био. Наук. Институт Зоологии, НАН РА 286 с.
Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Даревский И.С. 1957. Фауна Пресмыкаюшихся Армении и ее зоогеографический Анализ. Дисс. Канд. Биол. Наук. Зоол. Инст. АН Арм. ССР. 450 с.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:

Եղիազարյան Է.Մ., Եղիազարյան, Ս.Ս., Դանիելյան, Ֆ.Դ. 2005 Սողուններ. Երևանի Պետական Մալասարանի Հրատարակչութույն, 143 էջ:

Հոմանիշներ / Синонимы / Synonyms 3

Սևագլուխ Ռինխոկալամուս (դիտվում է որպես տարբեր տեսակ), Սատունինի Ռինխոկալամուս, Սատունինի Կնճիթաձողիկ

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, todos los derechos reservados, subido por Tigran Tadevosyan
  3. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa