Վզնոցավոր Էյրենիս / Ошейниковый Эйренис / Collared Dwarf Snake

Eirenis collaris

Ընդհանուր Բնութագիրը / Oбщая характеристика / Summary 2

Վզնոցավոր Էյրենիսը Հայաստանի ամենափոքր օձերից մեկն է: Աջքի է ընկնում պարանոցի վրա ակնհայտ մուգ վզնոցանման նախշով, մարմնի երկայնքով ձգվող թևթևակի երևացող մուգ զոլերով, դեղնավուն փորի մակերեսով ու մարմնի մեջ տեղում թեփուկների 15 շարքերով: Տարածված է Հայաստանի չոր կիսանապատաին հատվածներում որոնք բնորոշվում են փխրուն կավային ու քարքարոտ հողերով ու նոսր չորասեր բուսականությամբ: Սնվում է հոդվածոտանիներով ու դրանց թրթուռներով, ներառյալ շատ թունավոր տեսակներ, ինչպիսիք են կարիճներն ու սկոլոպենդրաները: Էյրենիսները անց են կացնում օրվա մեծ մասը հողի ճեղքերում ու քարերի տակ, ու հանդիպում են հիմնականում գարնանն ու աշնանը, երբ հողի մակերեսը համեմատաբար խոնավ է պարբերական անձրևներից: Վզնոցավոր էյրենիսը ձվադիր է: Ամռան առաջին կեսին էգը ածում է 2-3 երկարավուն եռշիկանման ձու, որոնք ինկուբացվում են հողի փոքր ինչ խորը ու խոնավ շերտում: Ձագերը ծնվում են Օգոստոսի վերջից Սեպտեմբերի կեսերը:

Ошейниковый Эйренис, - одна из самых маленьких змей Армении. Эта змейка примечательна нализичем темного ошейнико-образного пятна на шее, бежевым или розоватым туловищем с едва проступающими продольными полосами, желтоватым брюшком, и 15 продольными рядами гладких и блестящих чешуек вокруг середины туловища. Ошейноковый Эйренис обитает в засушливых предгорьях, и предпочитает местообитания с рыхлой глинистой или щебнисто-каменистой почвой и редкой сухолюбивой растительностью. Koрмовой рацион Эйренисов состоит в основном из членистоногих, их яиц и личинок, а таже из моллюсков. Будучи не ядовитой змеей, Ошейниковый Эйренис питается ядовитыми скорпионами, сколопендрами и пауками, которых заглатывает живьем. Плоские и гладкие чешуйки и плотная кожа эйренисов предотвращает проникновение яда их жертв в мягкие ткани и кровь этого хищника. Жертвы эйрениса погибают от удушья уже в пищеводе змеи. Ошейниковый Эйренис часто встречается под камнями с середины весны до начала лета, а также осенью, когда поверхность почвы пропитана влагой от периодических дождей. Ошейниковый Эйренис - яйцекладущий вид. В первой половине лета самка откладывает 2-3 удлинненых, колбасовидной формы яйца, которые инкубируются в теплой и слегка увлажненной почве. Змееныши вылупляются с конца Августа до середины Сентября.

Collared Dwarf Racer is one of the smallest snakes is Armenia. It is noticeable by the dark collar-like pattern on the neck, slightly striped bej to pinkish body, yellowish belly and 15 rows of smooth scales in the middle of the body. This Eirenis inhabits primarily dry lowlands where is is usually encountered in habitats with friable clayey and rocky soils. Like other species of the genus Eirenis, these small non venomous snake preys of different arthropods including some venomous species, such as centipedes, scorpions and spiders. The most of their time dwarf racers spend in the soil and under rocks, and primarily found under the rocks, during rainy season in the spring, early summer, and in the fall. Collared Eirenis is oviparous. In the early summer female deposits 2-3 oblonged and soft sausage-shaped eggs, which incubate in the slightly humid deepper layers of the warm soil. Neonates hatch in late August- early September.

Տարբերակիչ Առանձնահատկությունները / Identification / Определение 2

Վզնոցավոր Էյրենիսի մարմնի երկարությունը հասնում է 27.9 սմ: Պոչը 3.5-5.5 անգամ ավելի կարճ: Էգերը ունեն ավելի կարճ պոչ քան արուները: Գլուխը պարանոցից թեթևակի լայն է: Իրարից անջատված, էլիփսաձև մուգ խալեր երբեմն ներկա են գագաթային հավանիկների արջևի կեսում, ավելի բաց գույնի խալեր կարող են ներկա լինել վերնաջքային ու ճակատային վահանիկներին: Ճակատային վահանիկի երկարությունը գերազանցում է դրա լայնությունը: Պարանոցի վրա առկա է 5-6 թեփուկային շարքեր զբաղեցնող մուգ վզնոցանման խալ, որի արջևի եզրը ընկած է գագաթային վանիկներից մեկ թեփուկային շարք ետ: Աջքերը միջին չափսի են, մուգ, համարյա սև եղջերաթաղանթով: Նախաջքային թեփուկների քանակը՝ 1-2. Ետաջքային թեփուկների քանակը՝ 1-2. Վերին շրթի 8 վահանիկից, երրորդն ու չորրորդը դիպչում են աջքին ու օժտված են վերին եզրին տեղադրված մուգ խալերով:
Մարմնի մեջքային մակերեսը ծածկված է հարթ թեփուկներով, որոնք մարմնի միջին հատվածում կազմում են 15 երկայնակի շաարք: Մեջքի ֆոնը տատանվում է գորշավուն է դեղնավուն, երբեմն կարմրավուն երանգով: Թեփուկների եզրերև ավելի մուգ են քան դրանց կենտրոնակամ մասը, ինչը ստեղծում է մեջքի մակերեսի թեթևակի արտահայտված երկայնակի զոլավորում: Որովայնի մակերեսը ծածկված է լայն բաց դեղնավուն վահանիկներով:
Պոչի երկարությունը կախված է սեռից: Արուների պոչն ակնհայտորեն լայն է ու երկար, իսկ էգերինը կարճ ու բարակ:

Գրականությունը / Литература / References 2

Агасян, А.Л. 1996. Фауна Змей Армении и Нахичеванского Региона. Дисс. Канд. Био. Наук. Институт Зоологии, НАН РА 286 с.

Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.

Даревский И.С. 1957. Фауна Пресмыкаюшихся Армении и ее зоогеографический Анализ. Дисс. Канд. Биол. Наук. Зоол. Инст. АН Арм. ССР. 450 с.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:

Եղիազարյան Է.Մ., Եղիազարյան, Ս.Ս., Դանիելյան, Ֆ.Դ. 2005 Սողուններ. Երևանի Պետական Մալասարանի Հրատարակչութույն, 143 էջ:

Mahlow, K., Tillack, F., Schmidtler, J.F., Muller, J. 2013. An annotated checklist, description and key to the dwarf snakes of the genus Eirenis Jan, 1863 (Reptilia: Squamata: Colubridae), with special emphasis on the dentition. Vertebrate Zoology, 63(1):41-85.

Հոմանիշներ / Синонимы / Synonyms 2

Վզնոցավոր Էյրենիս, Վզնոցակիր Էյրենիս, Վզնոցավոր Գաճաճ Սահնօձ, Վզնոցակիր Գաճաճ Սահնօձ

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa