Կապարագույն Իժանման Սահնօձ / Свинцовый Полоз / Asian Racer

Hemorrhois nummifer

Արագ որոշում / Быстрое определение / Quick ID 2

Մարմնի կազմվածքը`

Մարմինը բարեկազմ է` ոչ հաստ, ոչ ել բարակ: Գլուխը խոշոր է, պարանոցից ակնհայտ լայն, ծածկված է խոշոր վահանիկներով: Աջքի բիբը կլոր է: Պոչը բարակ է, ու կազմում է մարմնի երկարության 18-20%:

Թեփուկավորումը`

Մեջքի թեփուկները անփայլ են ու օժտված են մեղմ կատարներով: Մարմնի միջին հատվածում թեփուկները ձևավորում են 23 կամ 25 երկայնակի շարքեր:

Գունավորումն ու նախշը`

Մեջքի մակերեսը մոխրագույն է կամ գորշավուն: Զիգզագանման նախշը կարող է քիչ թե շատ արտահայտված լինել, բայց հասուն առանձնյակների մոտ մոխրագույն է: Որոշ եռիտասարդ առանձնյակների նախշը մուղ մոխրագույն է, շագանակագույն կամ սև: Մարմնի կողմնային մակերեսի երկայնքով ձգվում է մուգ մոխրագույն կամ շագանակագույն խալերի մեկական շարք: Մուգ ճյուղավորված նախշ տարածված է նաև աջքի արջևի թեփուկներից դեպի շրթունքային թեփուկներն, ինչպես նաև դեպի գլխի քունքային հատվածն ու բերանի անկյունները: Պոչի վրա նախշը վերածվում է ակնհայտ երկայնակի զոլերի: Որովայնային մակերեսն ունի բաց վարդագույն, կամ դեղնավուն ֆոն, և մուգ խալեր կրող սպիտակավուն եզրեր:

Բնատեղամասերն ու տարածվածությունը`

Կապարագույն Իժանման Սահնօձը – կիսանապատային տեսակ է: Այն հայտնի է Արարատյան Դաշտի, Վայոց Ձորի ու Զանգեզուրի նախալեռներից: որտեղ հադիպում է հիմնականում ծովի մակերեսից 400 -1300 m բարձրության վրա, կիսանապատի ու քարքարոտ տափաստանի ժայռոտ ու քարքարոտ հատվածներում: Երբեմն հանդիպում է խոշոր այգիներում, բնակավայրերի շրջակայքում, շինությունների ու պատերի ճեղքերում :

Նման տեսակները`

Իր մոտիկ բարեկամ Բազմերանգ Իժանման Սահնօձից, Կապարագույն իժանման Սահնօձը տարբերվում է հասուն առանձնյակների ավելի միապաղաղ մոխրագույն կամ գորշավուն գունավորմամբ ու մարմնի միջին հատվածում թեփուկների երկայնակի շարքերի բարձր քանակով: Սակայն Կապառագույն Իժանման Սահնօձի որոշ եռիտասարդ առանձնյակներ կարող են ունենալ շատ վառ գունավորում: Կապարագույն Իժանման Սահնօձին հնարավոր է շփոթել Անդրկովկասյան ու Ուրարտյան Մագլցող Սահնօձերի, Կովկասյան Կատվաօձի, ինչպես նաև թունավոր Անդրկովկասյան Գյուրզայի հետ:
Կապարագույն իժանման սահնօձն ունի բերանի խորքում, վերին ծնոտի վրա տեղադրված խոշոր ատամներ, որոնք զուրկ են ակոսից: Սակայն այս տեսակի թուքը կարող է մարդու մոտ առաջացնել ցավոտ այտուց:

Body Shape:

Body is elegant (neither thick, nor thin). The head is large and broad and well distinguished from the neck. It is covered with large symmetrical shields (not small scales). The tail is long (18-20% of the total length) and thin.

Scales:

Body scales are slightly keeled, with no shine, and form 23 or 25 rows at mid-body.

Pattern:

Dorsal pattern is less or more prominent, composed of dark, brown or grey chain or zig-zag and lateral blotches. There is a prominent pattern on the sides of the head, branching from pre-ocular down to labials and back towards temporal scales, posterior upped labials, and scales of the neck. On the tail both the zigzag and blotches form prominent striped pattern. Belly is very light pinkish white, or yellowish white, with dark and dots along shield margins.

Habitat and distribution:

In Armenia H. hummifer is a lowland species inhabiting rocky sites in semidesert and mountain steps between 400-1300 m a.s.l. Can be found in large parks in villages and cities, where can be seen in cracks of the walls, and old buildings.

Similar Species:

Can be confused with following colubrids: a closely related Spotted Whilsnake (Hemorrhois ravergieri), and far less related Transcaucasian Ratsnake (Zamenis hohenackeri), Urartian ratsnake (Elaphe sauromates), Cat Snake (Telescopus fallax) as well as venomous viperid: Blunt-Nosed Viper (Macrovipera lebetina).

Notes: Considered harmless, but saliva may cause inflammation and painful swelling in humans.

Օգտագործված Գրականությունը / Использованная Литература / References 2

Агасян, А.Л. 1996. Фауна Змей Армении и Нахичеванского Региона. Дисс. Канд. Био. Наук. Институт Зоологии, НАН РА 286 с.

Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Даревский И.С. 1957. Фауна Пресмыкаюшихся Армении и ее зоогеографический Анализ. Дисс. Канд. Биол. Наук. Зоол. Инст. АН Арм. ССР. 450 с.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:
Եղիազարյան Է.Մ., Եղիազարյան, Ս.Ս., Դանիելյան, Ֆ.Դ. 2005 Սողուններ. Երևանի Պետական Մալասարանի Հրատարակչութույն, 143 էջ:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 2

Կապարագույն Սահնօձ, Կապարագույն Սահուկ, Բազմերանգ Սահնօձ, Բազմերանգ Սահուկ, Կապարագույն Իժանման Սահնօձ, Կապարագույն Իժանման Սահուկ։

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa