Ուրարտյան Մագլցող Սահնօձ / Урартский Лазающий Полоз / Urartian Four-lined Ratsnake

Elaphe urartica

Արագ որոշում / Быстрое определение / Quick ID 2

Մարմնի կազմվածքը`

Մարմինը բարեկազմ է ոչ հաստ, ոչ ել բարակ: Գլուխը պարանոցից լայն է, ծածկված է խոշոր վահանիկներով: Աջքի բիբը կլոր է: Պոչը բամեմատաբար հաստ է, ու կազմում է մարմնի երկարության 15-20%: Որովայնի մակերեսը կրում է կոմմնային կատարներ:

Թեփուկավորումը`

Մեջքի թեփուկները փայլուն են ու օժտված են երկայնակի կատարներով: Մարմնի թեփուկների եզրերը բաց գույնի են, իսկ միջին հատվածները մուգ: Մարմնի միջին հատվածում թեփուկները ձևավորում են 25 (երբեմն 23 կամ 27) երկայնակի շարքեր:

Գունավորումն ու նախշը`

ՈՒրարտական սահնօձն ու նի շատ խայտաբղետ տեսք: Մեջքի թեփուկների մուգ շագանակագույն միջնագծերն ու դեղնավուն եզրրերը ստեղծում են եկյանակի զոլավոր կամ ցանցանման տպավորություն: Դրան ավելացված է նաև մեջքի ողջ երկայնքով ձգվող խոշոր մուգ շագանակագույն շղթայաձև նախն ու մարմնի կողերի երկայնքով ձգած խոշոր խալերի մեկական շարքերը: Որովայնային մակերեսը դեղնավուն է, բազմաթիվ մուգ խալերով: Գլխի վերին մակերեսը գրեթե ամբողջությամբ մուգ շագանակագույն է: Աջքի ծիածանաթաղանթը մուգ է, համարյա սև: Գլխի կողմերն զարդարված են Աջքի արջևից դեպի քունքային հատվածն ու բերանի ետին եզրը ձգվող լայն մուգ շագամակագույն զոլով: Շրթունքային վահանիկներն ու ստորին ծնոտի վահանիկներն դեղնավուն են, երբեմն մուգ եզրերով:

Բնատեղամասերն ու տարածվածությունը`

Ուրարտյան Մագլցող Սահնօձը – լեռնային տեսակ է: Այն հայտնի է Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայօց Ձորի, Սյունիքի, ինչպես նաև Տավուշի ու Լոռու մարզերից: Այս օջը հադիպում է հիմնականում ծովի մակերեսից 600-2000 m բարձրության վրա: Երբեմն հանդիպում է խոշոր այգիներում, դաշտերում, բնակավայրերի շրջակայքում ու շինություններում:

Նման տեսակները`

Ուրարտյան սահնօձը Հայաստանի ամենա խայտաբղետ տեսակն է: Իր խայտաբղետությամբ ու փայլով կարող ե նմանվել Շմիդտի Սահնօձին, որից հստակ տարբերվում է իր ակնհայտ շղտայանման նախշով, աջքերի մուգ ծիածանաթաղանթով ու կատարավոր թեփուկներով:

Ուրարտյան Մագլցող Սահնօձը անվնաս է մարդու համար:

Summary 3

The Blotched snake Elaphe sauromates (Pallas, 1814), (previously Elaphe quatuorlineata sauromates), a member of the Colubrinae subfamily of the family Colubridae, is a nonvenomous snake found in Eastern Europe. It grows up to 260 cm (8' 6") in length but the medium is 120 to 160 cm. It is one of the largest and massive European snakes. The species has been of cultural and historical significance for its role in ancient Greek and Roman mythology and derived symbolism.

Օգտագործված Գրականությունը / Использованная Литература / References 2

Агасян, А.Л. 1996. Фауна Змей Армении и Нахичеванского Региона. Дисс. Канд. Био. Наук. Институт Зоологии, НАН РА 286 с.

Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Даревский И.С. 1957. Фауна Пресмыкаюшихся Армении и ее зоогеографический Анализ. Дисс. Канд. Биол. Наук. Зоол. Инст. АН Арм. ССР. 450 с.
Schulz, K.D. 1996. A Monograph of the Colubrid Snakes of the Genus Elaphe Fitzinger. Koeltz Scientific Books. 439 p.
Schulz, K.D. 2013. An annotated and illustrated checklist of Old World ratsnakes. In: Schulz, K.-D. (ed.): Old World ratsnakes - A collection of papers. - Bushmaster Publications, Berg SG:-17-268.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:
Եղիազարյան Է.Մ., Եղիազարյան, Ս.Ս., Դանիելյան, Ֆ.Դ. 2005 Սողուններ. Երևանի Պետական Համալասարանի Հրատարակչութույն, 143 էջ:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 2

Քառաշերտ Սահնօձ, Քառաշերտ Սահուկ, Արևելսյան Քառաշերտ Սահնօձ, Արևելյան Քառաշերտ Սահուկ, Պալլասի Սահնօձ, Պալլասի Սահուկ, Ուրարտյան Սահնօձ, Ուրարտյան Սահուկ

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)
  3. Adaptado por Tigran Tadevosyan del trabajo de (c) Wikipedia, algunos derechos reservados (CC BY-SA), http://en.wikipedia.org/wiki/Elaphe_sauromates

Más información

NaturaLista Mapa