Անդրկովկասյան Մագլցող Սահնօձ / Закавказский Лазающий Полоз / Caucasian Rat Snake

Zamenis hohenackeri

Արագ որոշում / Быстрое определение / Quick ID 3

Մարմնի կազմվածքը
Մարմինը բարեկազմ է, ու բավականին կարճ : Գլուխը նեղ է, ծածկված է խոշոր վահանիկներով, պարանոցից տարրանջատված է թույլ: Աջքի բիբը կլոր է: Պոչը միջին երկարության է կազմում է մարմնի երկարության 15-17%:
Թեփուկավորումը

Մեջքի թեփուկները հարթ են ու փայլուն: Մարմնի միջին հատվածում թեփուկները ձևավորում են 23, հազվադեպ 25 երկայնակի շարքեր:
Գունավորումն ու նախշը
Մեջքի մակերեսը գորշ է կամ մոխրագույն: Ողնաշարհի երկայնքով պարանոցից մինչև պոչը ջգվում է սև, շագանակագույն, կամ շեկ խալերի զույգերից կազմված նախշ: Խալերի շարքերի միջև ընկած է բաց գույնի երկայնակի զոլ: Երբեմն զույգ խալերը ձուլված են: Մարմնի կողմնային մակերեսի երկայնքով ձգվում է մանր մուգ խալերի մեկական շարք:
Մուգ, գրեթե սևբարակ զոլեր տարածված են աջքի արջևի թեփուկներից դեպի շրթունքային թեփուկներն, ինչպես նաև դեպի գլխի քունքային հատվածն ու բերանի անկյունները: Պոչի վրա նախշը վերածվում է թույլ արտահայտված երկայնակի զոլերի: Որովայնային մակերեսն ունի գուրշ ու սև խալերից կազմբած ակհայտ միջնագիծ, որը տալի է որովանային մակերեսին մուգ գունավորում:
Բնատեղամասերն ու տարածվածությունը

Բազմերանգ Իժանման Սահնօձը – լեռնային տեսակ է: Այն հայտնի է Հայաստանի բոլոր մարզերից, որտեղ հադիպում է ծովի մակերեսից 600-2500 m բարձրության վրա, կիրճերում, լեռնային տափաստանի ու լեռնային անտառուտների ժայռոտ ու քարքարոտ հատվածներում: Երբեմն հանդիպում է խոշոր այգիներում, բնակավայրերի շրջակայքում, շինությունների ու պատերի ճեղքերում :
Նման տեսակները`
Հնարավոր է շփոտել Պղնձօձի (Coronella austriaca), Կապարագույն ու Բազմերանգ Իժանման սահնօձների (Hemorrhois ssp), Շախմատանախշ ջրային օձի (Natrix tessellata ինչպես նաև թունավոր Հայկական Լեռնային իժի, ու Հայկական Լեռնա-Տափաստանային Վահանագլուխ Իժի Հետ:
Անվնաս է:

Ընդհանուր բնութագիրը / Общая Характеристика / Summary 3

AM: Մարդու ու գյուղատնտեսական կենդաիների համար անվտանգ օձ է: Ընդհանուր երկարությունը սովորաբար չի գերազանցնում 0.9 մ: Մեջքի մակերեսի թեփուկները հարթ են ու փայլուն, մարմնի մեջ տեղի հատվածում ձևավոևում են 23 կամ 25 երկայնակի շարքեր: Մեջքը գորշ է, կամ մոխրագույն: Մեջքի կենտրոնական նախշը բաղկացած է մուգ գորշ, սև, շեկ կամ շագանակագույն, կլորավուն խալերի զույգերից, որոնք բաժանված են բաց սպիտակավուն միջնագծով: Մարմնի կողմնային խալերը մուգ են ու ուղղահայաց ձգված: Խալերի շարքերի երկայնքով ձգվում են դժվարությամբ նկատելի մուգ գորշ զոլեր, որոնք առավել նկատելի են պոչի հատվածում: Որովայնային մակերեսն ու ներքին ծնոտը մուգ մոխրագույն են, կամ սև, սպիտակավուն եզրերով: Դեմքի նախշը կազմված է աջքերից դեպի ետ ու դեպի ներքև ծգված մուգ զոլերից:

Անդրկովկասյան Մագլցող Սահնօձը տարածված է Արևելյան Միջերկական տարածաշրջանում: Այն հայտնի է Ռուսաստանի Հյուսիսային Կովկասից, Վչաստանից, Ադերբեջանից, Հայաստանից, Թուրքիայից, Հյուսիսային Իրանից Լիբանանից, ու Իսրայելից:
Այս օձն վարում է թաքնված արպրելակերպ, ու ամենուրեք հանդիպում է հազվադեպ: Բնակեցնում է համեմատաբար խոնավ, բարեխառը կլիմայով բաց թփուտային ու նեսրանտառային բուսականությամբ ծածկված քարքարոտ տարածքներ:
Սնվում է մանր միջատներով, մողեսներով, ու կրծոցներով: Հնարավոր է նաև մանր թռչուններով ու դրանց ձվերով: Զոհին խեղտում է մարմնի ոլորներով:
Ձվադիր է: Զուգավորումը տեղի է ունենում վաղ գարնանը: Զուգավորումից շուրջ երկու ամսից անց էգն ածում է 2-5 (հազվադեպ 7) սպիտակ կեղեվով պատված երկարավուն ձվեր (Schulz, 1996): Ձագերը ծնվում են մոտավորապես 2 ամսից՝ Օգոստոսի վերջից Սեպտեմբերի կեսերը:
Անդրկովկասյան Սահնօձը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր Գրքում: Այս տեսակը անհանգստություն պատճառելը, բռնելը, վնասելը, կամ սպանելը, ինչպես նաև բնական կենսավայրերը վնասելը արգելված է ՀՀ Կենսադական Աշխարհի Մասին Օրենքով: Այս օրենքը խախտելու համար նախատեսված են տուգանքներ ու ազատազրկում:
RU: Небольшая безвредная змея длиной обычно не более 1 м. Чешуйки гладкие и блестящие. Спинка бурая или сероватая. Вдоль хребта тянется цепочка из расположенных парами, темно бурых, рыжих, коричневых или черных пятен. Пары темных пятен разледены узкой светлой полосой тянущейся вдоль срединной линии от шеи до хвоста. Бока туловища украшены вертикально вытянутыми темными пятнами, образующими один ряд с каждой стороны. Вдоль спинных пятен тянутся 4 слабо выраженные темные продольные полосы, особенно заметные на хвосте. Брюшная повеռхость и нижняя челюсть темно-серые или черные. От глаза до шеи, а также до губы тянутся две темные черты.
Закавкаский Полоз известен из Восточного средиземноморья. Этот вид распространен на Северном Кавказе (Россия), в Грузии, Азербайджане, Армении, Северно-Западном Иране, в Турции, Ливане и в Израиле. Населяет районы с относительно влажным умеренным климатом. Встречается в каменистых и слакистых биотопах с разреженной древесно-кустарниковой растительностью. Ведет скрытный образ жизни, и повсеместно редок.
Питается насекомыми, ящерицами, и мелкими грызунами. Возмоцно так-же мелкими птицами и их яйцами. Яйцекадущий вид. Спаривание происходит весной, после зимовки (Май). Самки откладывают 2-5 (7) яиц в первой половине лета. Змееныши вылупляются через 2 месяца в конце Августа – середне Сентября (Schulz, 1996).
Закавказский Полоз занесен в Красную Книгу Армении. Согласно закону “О Животном Мире Республики Армения”, бесспокойство, поимка, повреждение и убийство Заказвказского Полоза наказуемы штрафами и лишением свободы.
EN: Small to medium sized harmless snake with the body length not exceeding 90 cm. Scales are smooth and shiny, anf form 23 or 25 longitudinal rows at mid-body. Background color is grey or brown. The pattern is composed of pairs of small, dark brown, tan, chocolate or black saddles, separated by the whitish longitudinal stripe. Body sides carry single rows of vertical dark marks. There are also barely noticeable longitudinal dark stripes along dark saddles and most prominent at the tail. Ventral surface, including lower jaw is primarily dark grey or black. Head is remarkable by presence of dark stripes behind and below eyes. The geographic range covers Eastern-Mediterranean region. It is known from Russia (Northern Caucasus), Georgia, Armenia, Azerbaijan, NW Iran, Turkey, Libanon and Israel. Caucasian Ratsnake is known from areas with moderate, relatively humid climate. It is very secretive snake, and being encountered rarely. Typical habitats usually contain plenty of rocks covered with rare tree and shrub. The diet of Caucasian Ratsnake consists of insects, small lizards and small rodents. It is also possible that these snakes consume small bird and their eggs. Caucasian Ratsnake is oviparous. Mating takes place at spring (May) after hibernation. At the end of June, gravid females deposit 2-5 (7) elongate eggs covered with soft shell. Neonates hatch in about 2 month in late August – September (Schulz, 1996).
Caucasian Ratsnake is listed in the Red Data Book of the Republic of Armenia. According to “The Law about Animal World” of the Republic of Armenia harassment, collecting, injuring and killing of this species, as well as destruction of its habitat are prohibited and punishable by fines and imprisonment.

Որոշիչ Առանձնահատկությունները / Определительные Признаки / Identification 3

Մարմնակազմությունը՝
Մարմինը բարեկազմ է, բայց ամուր: Գլուխը թույլ է տարրանջատված պարանոցից, բայց կարող է լայնանալ ու ընդունել եռանկյունաձև ուրվագիծ, երբ օձն ընդունում է պաշտպանողական դիրք: Ընդանուր երկարությունը` 14 – 79 (90) սմ: Պոչը համեմատաբար կարճ է ու գրավվում է ընդհանուր երկայնքի շուրջ 15 %: Պաշտպանողական դիրքում Անդրկովկասյան սահմօձը կարող է կատարել պոչի ծայրի վիբրացիա ու արձագանքել դռռոց:
Գույնն ու Նախշը՝
Անդրկովկայսյան սահնօձի մեջքի ֆոնը գորշավուն է կամ մոխրագույն:
Գլխի կողմնային մակերեսը կրում է աջքի ետևից դեպի դեպի բերանի ետին անկյունը ու դեպի ներքև ձգվող ջգվող միջին լայնության մուգ զոլեր: Ստորին ծնոտի վահանիկները սև են: Ծոծրակից դեպի ետ ձգվում են զույգ մուգ զոլեր, որոնց ծոծրակի հատվածում միանալով ձևվորում են մուգ “>” նմամ նաշխ: Աջքի ծիածանաթաղանթը շագանակագույն է ստորին հատվածում ու բաց գորշավուն՝ վերևի հատվածում: Աջքի բիբը կլոր է:
Մարմնի մեջքային մակերեսի նախշը կազմված է լայնակի ջգված նեղ, մուգ գորշավուն, շագանակագույն կամ սև մեջքային խալերից ու ողնաշարհի երկայյնով ձգվող նեղ սպիտակավուն կամ բաց դեղնավուն զոլից: Բաղ զոլը հաճախակի հատելով մուգ մեջքային խալերը բաժանում է դրանք ավելի մանր խալերի զույգերի: Մարմնի կողմնային մակերեսները կրում են մուգ ուղղահայաց ծգված, նեղ խալերից բաղկացած մեկական շղթա: Մեջքային ու կողմնային խալերն զուգահեռ նկատելի են 4 թեթևայի աջքի ընկնող մուգ երկայնակի զոլեր, որոնք առավել նկատելի են պոչի հատվածում:
Որովայնի մակերեսը սև է, ի բացառություն որովայնային վահանիկների կողմնային եզրերի, որոնք սպիտակ են:
Թեփուկավորումը՝
Դունչը ծածկված է խոշոր վահանիկներով: Աջքերի միջև ընկած են 3 վահանիկներ, որոնցից կենտրոնականը՝ (ճակատային վահանիկը) ակնհայտ ավելի լայն է քան վերնաջքային վահանիկները: Մարմնի թեփուկները հարթ են ու փայլուն, ու մարմնի կենտրոնական հատվածում ձևավորում են 23, կամ ավելի հազվադեպ 25 երկայնակի շարքեր: Նախահետանցքային վահանիկը բաժանված է:

Աշխարհագրական Տարածվածությունը / Географическое Распространение / Geographic Range 3

Անդրկովկասյան Սահնօձը հայտնի է Ռուսաստանի Կրասնոդարի շրջանից, Չեչնյայից, Ինգուշետիայից, Դաղստանից, Վրաստանից, Հայաստանից, Թուրաիայինց, Իրանից, Իրաքից, Սիրիայից ու Իսրայելից: Այս տեսակը ամենուրեք կապված է համեմատաբար խոնավ անտառածածկ ու թփածածկ կենսավայրերի հետ. Ավելի չոր շրջաններում հանդիպում է գետևրի հովիտներում:

Հայաստանի հյուսիս-հյուսիս արևելյան շրջաններում Անդրկովկասյան Սահնօձը հանդիպում է նախալեռներում ու միջին բարձրունքներում: Ավելի չոր ու շոգ Արարատյան գոգավորության, Վայոց Ձորի ու Սյունիքի տարածաշրջաններում, Այս օձը խուսափում է կիսանապատային ու չոր տափաստանային հատվածներն ու հանդիպում է գետերի հովիտներում, լեռնային նեսրանտառներում ու թփուտներում: Այս օձը հայտնի նաև Երևան Քաղաքից, որտեղ այդ գտնվել է Հրազդանի Կիրճում, ու Գետառի ձորի վերին հատվածից:

Բազմացումը / Размножение / Reproduction 3

Օգտագործված Գրականությունը / Использованная Литература / References 3

Агасян, А.Л. 1996. Фауна Змей Армении и Нахичеванского Региона. Дисс. Канд. Био. Наук. Институт Зоологии, НАН РА 286 с.

Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Даревский И.С. 1957. Фауна Пресмыкаюшихся Армении и ее зоогеографический Анализ. Дисс. Канд. Биол. Наук. Зоол. Инст. АН Арм. ССР. 450 с.
Schulz, K.D. 1996. A Monograph of the Colubrid Snakes of the Genus Elaphe Fitzinger. Koeltz Scientific Books. 439 p.
Schulz, K.D. 2013. An annotated and illustrated checklist of Old World ratsnakes. In: Schulz, K.-D. (ed.): Old World ratsnakes - A collection of papers. - Bushmaster Publications, Berg SG:-17-268.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:
Եղիազարյան Է.Մ., Եղիազարյան, Ս.Ս., Դանիելյան, Ֆ.Դ. 2005 Սողուններ. Երևանի Պետական Մալասարանի Հրատարակչութույն, 143 էջ:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 3

Անդրկովկասյան Սահնօձ, Անդրկովկասյան Սահուկ

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, todos los derechos reservados, subido por Tigran Tadevosyan
  3. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa