Կովկասյան Կատվաօձ / Кавказская Кошачья Змея / Caucasian Cat Snake

Telescopus fallax

Կարճ բնութագիր/Краткая характеристика/Summary 2

The European cat snake, or as it is also known as Soosan Snake, (Telescopus fallax), is a snake found in the Mediterranean and Caucasus regions.

Միջին չափի 80 սմ, նրբագեղ, թաքնված ապրելակերպ վարող տեսակ է: Հանդիպում է չոր կիսանապատներում, ինչպես նաև ավելի խոնավ անտառուտներում վայրերում: Թունավոր է:

Թույն ներարկիչ ատամները կարճ են, տեղադրված են բերանի խորքում ու օժտված են կողմնային ակոսով: Մարդու մոտ մողեսային օձի թույնը կարող է արաջացնել տեղային այտուց: Համարյա երբեք չի կծում, ու վտանգավոր չէ:

Մթնշաղային ապրելակերպ վարով, օձ է: Մարդուն հանդիպելիս կարող է բաձր ու երկար վշշացնել, ու ընթունել պաշտպանողական դիրք, որը շատերը շփոտում են հարձակման հետ:

Հայաստանում լայն է տարածված ինչպես Արաքսի այնպես ել Քուր գետի ջրավազաններում: Շատ հազվագյուտ է հանդիպում ու գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Արագ որոշում/Быстрое определение/Fast ID 3

Գլուխը եկրարացված է, կամ եռանկյունաձև, պարանոցիծ ակնհայտ բաժանված: Վերևից ծածկված է խոշոր, համաչափ տեղադրված, հարթ, փայլուն վահանիկներով: Աջքերը խոշոր չեն, բայց արտափկված են ու օժտված են ելիպսաձև, ուղղահայաց բբով: Դունչը նախշից գրեթե զուրկ է: Գլխի վերևի մակերեսը գորշ է կամ մոխրագույն: Գլխի միջնագծի երկայնքով կարող է անցնել մուգ, երբեմն տրոհված, երկայնակի գիծ: Շրթունքները գորշավուն են, մոխրագույն կամ ավելի բաց: Կզակն ու ստորին ծնոտը սպիտակ են, երբեմն թույլ վարդագույն երանգով:

Մարմինը միջին հաստության է, կողքերից փոքր ինչ սեղմված, բայց օձերը կարող են այն տափականցել նմանվելով իժերին: Թեփուկները հարթ են ու փայլուն: Նախշը շղթայանման է, բայց խալերը կարող են տեղ տեղ լինել իրարից բաժանված: Նախշը կարող ե լինել շեկ, գորշավուն կամ սև: Մարմնի կողքերն առկա են խոշոր մուգ խալեր: Փորի կենտրանական հատվածը մուգ մոխրագւոյն է կամ սև, եզրերը սպիտակ:

Պոչը երկար է , թույլ արտահայտված նախշով, ներքևից մուգ:

Նման տեսակներ/Похожие виды/Similar species 3

Իժերից ու Ջրային օձերից տարբերվում է հարթ ու փայլուն թեփուկներով:

Բազմերանգ իժանման սահնօձից տարբերվում է հարթ ու փայլուն թեփուկներով, նախշից համարյա զուրկ գխլով, ու ուղղահայաց բբով, ոչ զոլավոր պոչով, ու մուգ փորով:

Անդրկովկասյան Սահնօձից տարբերվում է նախշից զուրկ դնչով, սպիտակ կզակով, ուղղահայաց բբով:

Պղնձօձից տարբորվում է նախշից զուրկ դնչով, ուղղահայաց բբով, շղթայաձև նախշով ու խոշոր կոմնային խալերով:

Օգտագործված Գրականությունը / Использованная Литература / References 3

Агасян, А.Л. 1996. Фауна Змей Армении и Нахичеванского Региона. Дисс. Канд. Био. Наук. Институт Зоологии, НАН РА 286 с.

Arakelyan, M.S, Danielyan, F.D., Corti, C., Sindaco, R., Leviton, A. Herpetofauna of Armenia and Nagorno-Karabakh. SSAR. 2011. 154 pp.
Даревский И.С. 1957. Фауна Пресмыкаюшихся Армении и ее зоогеографический Анализ. Дисс. Канд. Биол. Наук. Зоол. Инст. АН Арм. ССР. 450 с.
Հայաստանի Բնաշխարհ, Ընտանեկան Հանրագիտարան Մատենաշար: Խմբագիրներ: Ռ.Մ. Մարտիրոսյան, Հ.Մ. Այվազյան, Մ.Ս. Ադամյան, Գ.Վ. Ալեքսանյան, Վ.Ս. Աստվածատրյան, Վ.Բ. Բարխուդարյան, Ա.Մ. Բարսեղյան, Է.Ս. Գաբրիելյան, Ա.Ա. Գալոյան, Վ.Պ. Հակոբյան, Լ.Վ. Հարությունյան, Խ.Ե. Նազարյան, Ռ.Տ. Ջրբաշյան, Ֆ.Ս.Սարգսյան, Լ.Վ. Վալեսյան, Լ.Լ. Օսիպյան, Պ.Գ. Ալոյան, Ֆ.Մ. Աղամալյան, Ս.Ս. Արմաղանյան, Ս.Ա. Բալոյան, Ն.Ց. Գաբրիելյան, Տ.Լ. Թադևոսյան, Հ.Մ. Խաչատրյան, Ա.Վ. Խոյեցյան, Ռ.Ս. Մկրտչյան, Բ.Պ. Մնացականյան, Է.Գ. Յավրույան, Ս.Գ. Նանագուլյան, Վ.Խ. Պողոսյան. Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն, Երևան, 2006. 692 էջ:
Եղիազարյան Է.Մ., Եղիազարյան, Ս.Ս., Դանիելյան, Ֆ.Դ. 2005 Սողուններ. Երևանի Պետական Մալասարանի Հրատարակչութույն, 143 էջ:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 3

Հայտնի չեն

Fuentes y créditos

  1. (c) Guy Haimovitch, algunos derechos reservados (CC BY-NC-ND), http://www.flickr.com/photos/76699800@N00/60596809
  2. Adaptado por Tigran Tadevosyan del trabajo de (c) Wikipedia, algunos derechos reservados (CC BY-SA), http://en.wikipedia.org/wiki/Telescopus_fallax
  3. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa