Սովորական Ջրային Օձ (Լորտու) / Oбыкновенный Уж / Grass Snake

Natrix natrix

Կարճ բնութագիր/Краткая характеристика/Summary 2

The grass snake (Natrix natrix), sometimes called the ringed snake or water snake, is a Eurasian non-venomous snake. It is often found near water and feeds almost exclusively on amphibians.

Միջին չափի` 100-120 սմ, հաճախակի ջրի մոտակայքում ապրող օձ է: Թունավոր չէ:

Համարյա երբեք չի կծում, բայց հայտնի է պաշտպանության հնարքների զանազանությամբ: Մարդուն հանդիպելիս կարող է տափակացնել ու եռանկոյւնի դրաձնել գլուխը նմանվելով իժի: Ձեռք տալու դեպքում գրեթե միշտ դուրս է տալիս պոչի գեղձերի գարշահոտ արտադրությունն ու արտաթորվում է: Երկար ձեռք տալոց կարող է մահամերձ կամ մահացած, մեջքի վրա շուր գալ, պայծառ ու նախշուն փորի մակերեսը ցույց տալ, բերանից արյունահոսել, ու բացարձակ անշարժ ու թուլացած դառնալ բավականին երկար ժամանակով:

Հայաստանում լայն է տարածված Քուռի ավազանում` Տավուշի ու Լոռվա մարզերում, ինչպես նաև Արաքսի ջրավազանի բարձրադիր տարածքներում. հատկապես ջրի մշտական ու ժամանակավոր մակերեսների հարևանությամբ:

Արագ որոշում/Быстрое определение/Fast ID 3

Գլուխը եկրարացված է կամ եռանկյունաձև, վերևից ծածկված է խոշոր, համաչափ տեղադրված հարթ ու փայլուն վահանիկներով, գլխի հիմքի ու պարանոցի միտման հատվածում ակնհայտ են. Աջքերը խոշոր են, կլոր բբով: Շրթունքները ու դունչը սպիտակավուն են կամ բաց դեղնավուն: Գլխի հիմքի ու պարանոցի զուլման հատվածում ակնհայտ են դեղնավուն, վառ դեղին, կամ սպիտակ բավականին խոշոր խալերի մեկ զույգ, որոնք կարող են բացակայել որոշ լրիվ սև արանձնյակների մոտ:

Մարմինը միջին հաստության է, բայց օձերը կարող են այն տափականցել նմանվելով իժերին: Անփայլ, անհարթ, կատարավոր թեփուկնեը տալիս են ջրային օձերին, ինչպես նաև իժանմաններին բնորոշ չոր տեսք: Նախշը կարող է բացակայել, կամ բաղկացած մանր կամ խոշոր լայնակի ձգված, մուգ խալերից, որոնք դասավորվածությամբ, կարող են հիշեցնել շախմատի տաղտակը: Խալերը կարող են լինել ակնհայտ, կամ թույլ արտահայտված, բայց երբեք զիգզագ, կամ տիպիկ շղթայանման նախշ չեն ձևավորում: Հազվադեպ կարող են ունենալ բաց դեղնավուն երկայնակի զորելի մեկ զույգ: Փորի միջին հատվածը կապտավուն սև է, իսկ եզրերը կարող են լինել սպիտակավուն, կամ բաց դեղին:

Պոչը միջին երկարության է, թույլ արտահայտված, կամ գրեթե աննկատ նախշով:

Նման տեսակներ/Похожие виды/Similar species 3

Գլխի հիմքի բաց գույնի խալերը, այս տեսակի լավագույն ու սովորաբար աջքի ընկնոց տարբերակիչ հատկանիշն է:

Գլխի հիմքի բաց գույնի խալերը, այս տեսակի լավագույն ու սովորաբար աջքի ընկնոց տարբերակիչ հատկանիշն է:
Իժանմաններից տարբերվում են գլուխը ծածկող խոշոր ու փայլուն վահանիկներով, աջքերկի կլոր բբով, մարմնի միջին հարաբերական հաստությամբ, նախշի ոչ զիգզագանման, ոչ ել շղթայանման տեսքով:
Իժանմաններից ու այլ ջրային օձերից բացի, հայաստանում հանդիպով բոլոր այլ օձերից տարբերվում է նախ և նախ և արաջ անհարթ, կատարավոր ու անփայլ թեփուկներով:

Շախմատանախշ Ջրային Օձից (Natrix tessellata) տարբերվում է գլխի հիմքի խալերով, ու ավելի քիչ արտափքված աջերով:

Պարսկական Ջրային Օձից (Natrix natrix persa) տարբերվում է վառ դեղին ու նարնջագույն տոների պակասով, սպիտակավուն փորի եզրերով:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 3

Սովորական Լորտու

Fuentes y créditos

  1. (c) Vitaliy Khustochka, algunos derechos reservados (CC BY-NC), http://www.flickr.com/photos/8289389@N04/4216474223
  2. Adaptado por Tigran Tadevosyan del trabajo de (c) Wikipedia, algunos derechos reservados (CC BY-SA), http://en.wikipedia.org/wiki/Natrix_natrix
  3. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa