Պարսկական Ջրային Օձ (Լորտու) / Персидский Уж / Persian Grass Snake

Natrix natrix persa

Կարճ բնութագիր/Краткая характеристика/Summary 2

Միջին չափի 100-120 սմ, հաճախակի ջրի մոտակայքում ապրող օձ է: Թունավոր չէ:
Համարյա երբեք չի կծում, բայց հայտնի է պաշտպանության հնարքների զանազանությամբ: Մարդուն հանդիպելիս կարող է տափակացնել ու եռանկոյւնի դրաձնել գլուխը նմանվելով իժի: Ձեռք տալու դեպքում գրեթե միշտ դուրս է տալիս պոչի գեղձերի գարշահոտ արտադրությունն ու արտաթորվում է: Երկար ձեռք տալոց կարող է մահամերձ կամ մահացած, մեջքի վրա շուր գալ, պայծառ ու նախշուն փորի մակերեսը ցույց տալ, ու բացարձակ անշարժ ու թուլացած դառնալ բավականին երկար ժամանակով:

Հայաստանում լայն է տարածված Արաքս գոտի ավազանում` Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Երևանի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում: Հատկապես ջրի մշտական ու ժամանակավոր մակերեսների հարևանությամբ:

Արագ որոշում/Быстрое определение/Fast ID 2

Գլուխը եկրարացված է կամ եռանկյունաձև, վերևից ծածկված է խոշոր, համաչափ տեղադրված հարթ ու փայլուն վահանիկներով: Աջքերը խոշոր են, կլոր բբով: Շրթունքները ու դունչը սպիտակավուն են կամ բաց դեղնավուն: Գլխի հիմքի ու պարանոցի զուլման հատվածում ակնհայտ են նարնջագույն, կամ վառ դեղին, բավականին խոշոր խալերի մեկ զույգ:

Մարմինը միջին հաստության է, բայց օձերը կարող են այն տափականցել նմանվելով իժերին: Անփայլ, անհարթ, կատարավոր թեփուկնեը տալիս են ջրային օձերին, ինչպես նաև իժանմաններին բնորոշ չոր տեսք: Նախշը կարող է բացակայել, կամ բաղկացած մանր կամ խոշոր լայնակի ձգված, մուգ խալերից: Մեջքի երկայնքով հաճախակի ձգված է դեղնավուն զոլերի մեկ զույգ. Փորի միջին հատվածը կապտավուն սև է, իսկ եզրերը բաց դեղին:

Պոչը միջին երկարության է, թույլ արտահայտված զոլերով, կամ գրեթե աննկատ նախշով:

Նման տեսակներ/Похожие виды/Similar species 2

Գլխի հիմքի նարնջագույն խալերը, այս տեսակի լավագույն ու սովորաբար աջքի ընկնոց տարբերակիչ հատկանիշն է:

Իժանմաններից տարբերվում են գլուխը ծածկող խոշոր ու փայլուն վահանիկներով, աջքերկի կլոր բբով, մարմնի միջին հարաբերական հաստությամբ, նախշի ոչ զիգզագանման, ոչ ել շղթայանման տեսքով:

Իժանմաններից ու այլ ջրային օձերից բացի, հայաստանում հանդիպով բոլոր այլ օձերից տարբերվում է նախ և նախ և արաջ անհարթ, կատարավոր ու անփայլ թեփուկներով:

Շախմատանախշ Ջրային Օձից տարբերվում է գլխի հիմքի խալերով, ու ավելի քիչ արտափքված աջքերով:

Սովորական Ջրային Օձից տարբերվում է նարնջագույն տոների հարստությամբ, զոլերի առկայությամբ ու բաց դեղին փորի եզրերով:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 2

Սովորական Լորտու, Պարսկական Լորտու

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa