Շախմատանախշ Ջրային Օձ (Լորտու) / Водяной Уж / Tessellated Water Snake

Natrix tessellata

Summary 2

The dice snake (Natrix tessellata) is a European nonvenomous snake belonging to the family Colubridae, subfamily Natricinae.

Միջին չափի 120-130 սմ, հաճախակի ջրի մոտակայքում ապրող օձ է: Թունավոր չէ: Համարյա երբեք չի կծում, բայց հայտնի է պաշտպանության հնարքների զանազանությամբ: Մարդուն հանդիպելիս կարող է տափակացնել ու եռանկոյւնի դրաձնել գլուխը նմանվելով իժի, տափակացնել պարանոցը նմանվելով կոբրայի: Ձեռք տալու դեպքում գրեթե միշտ դուրս է տալիս պոչի գեղձերի գարշահոտ արտադրությունն ու արտաթորվում է: Երկար ձեռք տալոց կարող է մահամերձ կամ մահացած, մեջքի վրա շուր գալ, պայծառ ու նախշուն փորի մակերեսը ցույց տալ, բերանից արյունահոսել, ու բացարձակ անշարժ ու թուլացած դառնալ բավականին երկար ժամանակով:

Հայաստանում հանդիպում են գրեթե ամենուրեք, հատկապես ջրի մշտական ու ժամանակավոր մակերեսների հարևանությամբ:

Արագ որոշում / Быстрое определение / Quick ID 3

Հայաստանում հանդիպում են գրեթե ամենուրեք, հատկապես ջրի մշտական ու ժամանակավոր մակերեսների հարևանությամբ:

Գլուխը եկրարացված է կամ եռանկյունաձև, վերևից ծածկված է խոշոր, համաչափ տեղադրված հարթ ու փայլուն վահանիկներով, խոշոր խալերից կամ զոլերից զուրկ է: Աջքերը խոշոր են, փոքր ինչ արաջ ուղղված, կլոր բբով: Շրթունքները ու դունչը բաց դեղնավուն են: Պարանոցի վրա գլխի հետևում նկատելի է մուգ V-ի նման նախշ:

Մարմինը միջին հաստության է, բայց օձերը կարող են այն տափականցել նմանվելով իժերին: Անփայլ, անհարթ, կատարավոր թեփուկնեը տալիս են ջրային օձերին, ինչպես նաև իժանմաններին բնորոշ չոր տեսք: Բոլոր իժերից տարբերվում է մքնր կամ խոշոր մուգ խալերի դասավորվածությամբ, որը հիշեցնում է շախմատի տաղտակը: Խալերը կարող են լինել ակնհայտ, կամ թույլ արտահայտված, բայց երբեք զիգզագ, կամ տիպիկ շղթայանման նախշ չեն ձևավորում: Փորի միջին հատվածը կապտավուն սև է, իսկ եզրերը կարող են լինել դեղին, նարնջագույն կամ վարդագույն:

Պոչը միջին երկարության է, թույլ արտահայտված, կամ գրեթե աննկատ նախշով:

Նման տեսակներ/Похожие виды/Similar species 3

Իժանմաններից տարբերվում են գլուխը ծածկող խոշոր ու փայլուն վահանիկներով, աջքերկի կլոր բբով, մարմնի միջին հարաբերական հաստությամբ, նախշի ոչ զիգզագանման, ոչ ել շղթայանման տեսքով:

Իժանմաններից բացի, հայաստանում հանդիպող բոլոր այլ օձերից տարբերվում է նախ և նախ և արաջ անհարթ, կատարավոր ու անփայլ թեփուկներով:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 3

Ջրային լորտու, Շախմատ Օձ (ժողովրդական)

Fuentes y créditos

  1. (c) Mircea Nita, algunos derechos reservados (CC BY), http://www.flickr.com/photos/30554679@N02/4659545742
  2. Adaptado por Tigran Tadevosyan del trabajo de (c) Wikipedia, algunos derechos reservados (CC BY-SA), http://en.wikipedia.org/wiki/Natrix_tessellata
  3. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa