Արևելյան Մողեսային Օձ / Восточная Ящеричная Змея / Eastern Montpellier Snake

Malpolon insignitus

Կարճ բնութագիր/Краткая характеристика/Summary 2

Խոշոր չափի 120-140 երբեմն 180 սմ, չոր ու շոգ անապատային ու կիսանապատային վայրերում ապրող օձ է: Թունավոր է: Թույն ներարկիչ ատամները կարճ են, տեղադրված են բերանի խորքում ու օժտված են կողմնային ակոսով: Մարդու մոտ մողեսային օձի թույնը կարող է արաջացնել տեղային անզգայացում:

Շատ արագաշարժ, զգուշ, լավ տեսողություն ունեցող օձ է: Մարդուն հանդիպելիս կարող է բաձր ու երկար վշշացնել, ու ընթունել պաշտպանողական դիրք, որը շատերը շփոտում են հարձակման հետ:

Հայաստանում լայն է տարածված Արաքս գետի ավազանում` Արագածոտնի, Արմավիրի, Երևանի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում:

Արագ որոշում/Быстрое определение/Fast ID 2

Գլուխը եկրարացված է, ու պարանոցիծ թույլ բաժանված: Վերևից ծածկված է խոշոր, համաչափ տեղադրված, հարթ, այփայլ վահանիկներով: Դնչի վրա ակնհայտ է խորը երկայնակի ներփկվածություն: Աջքերը շատ խոշոր են, կլոր բբով: Երիտասարդ առանձնյակները նախշուն են, բայց տարիքով նախշը լուծվում է ու դառնում համարյա աննկատ: Շրթունքները ու դունչը ծածկված են մուգ, դարչնագույն կամ դեղնավուն ցանցանման նախշով:

Մարմինը միջին հաստության է, բայց օձերը կարող են այն տափականցել նմանվելով իժերին: Թեփուկները հարթ են բայց անփայլ: Երիտասարդները շատ խայտաբղետ են, բայց տարոքվ դառնում են ավելի միապաղաղ գորշ: Նախշը բաղկացած է մոըգ ու բաց խալերի 10 երկայնակի շարքերից, որոնք կարող են ձևավոևել քիչ թե շատ բարձ խշանկար: Հասուն արանձնյակների մոտ կարող են նկատելի լինեն մեջքի երկայնքով զեվող մանր մուգ խալերի մի քանի երկայնակի շարքեր: Երիտասարդների մոտ փորը ծածկված է դեղնավուն ցանցանման նախով, որը տարիքի հետ լուծում է ու դառնում աննկատ:

Պոչը երկար է , թույլ արտահայտված զոլերով, կամ գրեթե աննկատ նախշով:

Նման տեսակներ/Похожие виды/Similar species 2

Իժանմաններից տարբերվում ե իր հարթ թեփուկներով, նեղ գխլով ու երկար պոչով:
Հայաստանի բոլոր այլ օձերից տարբերվում է սուր դնչով, դնչի վերին հատվածի ներփկվածությամբ, ու նեղ ու երկար ճակատային վահանիկով:
Իժանման սահնօձերից տարբերվում է ավելի հարթ, երբեմն անգամ ներփկված թեփուկներով, նեղ , երկար գխով, դնշի նախշի տեքով, ու սուր դնչով ինչպես նաև պոչի ակնհայտ զոլավորության բացակայությամբ:
Կարմրագույն Սահնօձից ակնհայտորեն տարբերվում է անփայլ լինելով:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 2

Մողասաօձ, Զահրեմար (Հնացած, ներկայումս չօգտագործվող)

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información

NaturaLista Mapa