Անդրկովկասյան Գյուրզա / Закавказская Гюрза / Levantine Viper

Macrovipera lebetina

Summary 2

Գյուրզան Հայաստանի ամենախոշոր իժն է: Հասուն առանձնյակները սովորաբար գերազանցում են 1 մետրը, ու երբեմն կարող են հանդիպել մինչև 1.5-1.6 մետրանոց առանձնյակներ: Շատ վազվադեպ դեռ ավելի երկար: Գյուրզայի արուները ավելի խոշոր են քան եգերը: Թունավոր օձ է, կծածը կարող է մահածու լինել մարդու ու ընտանի կենդանիենրի համար:
Գյուրզան տարածված է հայաստանի շոգ ու չոր նախալեռներում մինչև 1700, երբեմն 2000 մ բարձրության վրա, ինչպես Արաքսի այնպես ել Քուրի ջրավազանում:
Macrovipera lebetina is a venomous viper species found in North Africa, much of the Middle East, and as far east as Kashmir. Five subspecies are currently recognized, including the nominate race described here.

Արագ որոշում / Быстрое определение / Quick ID 3

Գլուխը` եռանկունաձև է: Վերևից ծածկված է մանր, անհարթ, անփայլ, կատարավոր թեփուկներով: Գլխի վերևի մակերեսը գրեթե զուրկ է նախշից: Աջքերի բիբը էլիպսաձև է ուղղահայաց: Աջքից դեպի ետ ու դեպի շուրթերի եզրը ձգված քիչ թե շատ ակնհայտ մուգ զոլել: Շրթունքներն ու դունչը սպիտակավուն են, գորշավուն կամ բաց վարդագուն մանր մուգ խալերով:

Մարմինըհաստ է, անփայլ, անհարթ, կատարավոր թեփուկներով ծածկված: Ֆոնը կարող է լինել բաց գորշավուն, մոխրագույն, կամ երբեմն դեղնավուն երանգով: Մեջքի նախշը ունի մուգ լայն շղթայի տեսք: Խալերը մուգ են մուգ գորշավուն, մուգ կամ մուգ մոխրագույն: Մաշկափոխությունից առաջ գույները խամրում են, ու օձը կարող է դառնալ մուգ շագանակագույն: Մարմնի կողմերի երկայնքով ձգված են խոշոր մուգ խալերի երկուական շարքեր: Փորի մակերեսի վահանիները մոխրագույն են, ծածկված մանր խալերով, բայց տարիքով դառնում են դեղնավուն, կամ վարդագույն:

Պոչը ` միջին երկարության է, նախշը հաճախակի աննկատ է: Երիտասարդների մոտ պոչը դեղնավուն է:

Նման տեսակները / Сходные виды / Similar species 3

Նման գունավորում ու նախշ ունեցող, Հայաստանում բնակվող օձերի այլ տեսակները` ունեն խոշոր հարթ վահանիկներով ծածկված գլուխ, բամեմատաբար հարթ, կամ անգամ փայլուն թեփուկներ, ինչպես նաև համեմատաբար բարակ մարմին և երկար պոչ:
Հայկական իժից տարբերվում է ավելի միապաղաղ գունաորմամբ, գլխի նախշի բացակայությամբ, աջքերի վերևում խոշոր թեփուկների բացակայությամբ, ու ավելի երկար պոչով:

Հոմանիշներ/Синонимы и Альтернативные наименования/Synonyms 3

Յաթաղան (հնացած, չոգտագործվող անվանում)

Fuentes y créditos

  1. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY), subido por Tigran Tadevosyan
  2. Adaptado por Tigran Tadevosyan del trabajo de (c) Wikipedia, algunos derechos reservados (CC BY-SA), http://en.wikipedia.org/wiki/Macrovipera_lebetina
  3. (c) Tigran Tadevosyan, algunos derechos reservados (CC BY-SA)

Más información